Խուլիգանություն և ծեծկռտուք Գորիս քաղաքում. մի կողմում հայտնի Բուդաղյաններն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

By | 20.11.2016

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2 օր առաջ խուլիգանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գորիս քաղաքում գտնվող «Դիանա» ռեստորանահյուրանոցային համալիրում ինչ-որ միջոցառման ժամանակ վիճաբանություն, այնուհետև ծեծկռտուք է տեղի ունեցել՝ Արտակ, Արայիկ Բուդաղյանների և ռեստորանի աշխատակիցների միջև:

Բանը հասել է նրան, որ ծեծկռտուքը շարունակվել է Հարդաշեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունն է հիշեցրել, որի ժամանակ Բուդաղյանները ոչ սթափ վիճակում անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել այնտեղ գտնվող անձանց նկատմամբ, ինչից հետո ռեստորանի տնօրեն Վաչոն, նկատողություն է արել և խնդրել է, որպեսզի միջոցառումը «հարամ չանեն»: Այդ ամենը դուր չի եկել Բուդաղյաններին, ովքեր էլ «կոկոնները տաքացրած» շարունակել են անվայել պահել իրենց: Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնում հետաքննություն է սկսվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենը տեսաձայնագրվել է այնտեղ տեղադրված տեսախցիկներով, որոնք ոստիկանությունը առգրավել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com

 

«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր.168.am

21.09.2020

Գավառի ոստիկանապետին ծեծի են ենթարկել. նրան շտապ տեղափոխում են Երևան.ArmLur.am

25.09.2020

«Բենդերի» օնլայն արկածները ՄԱԿ-ում

22.09.2020

«Ալեն Սիմոնյան, անգամ փաբերում էիք պարտք, որտեղի՞ց այդ գումարը, որ տներ գնեցիք». քաղաքացի.168.am

21.09.2020

Ուսուցիչներին ու աշակերտներին կպատվաստեն.medmedia.am

22.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով