Խոսքի ազատության թշնամիների ցուցակում «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը ներառել է Էրդողանին ու Ալիեւին

By | 02.11.2016
Загрузка...

Խոսքի ազատության թշնամիների թարմացված ցուցակում «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը ներառել է պետությունների ու կազմակերպությունների 35 առաջնորդների։

Այդ ցուցակում են՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը։

ԱՊՀ երկրներից ցուցակում ընդգրկվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ու Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Ցուցակում է նաեւ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը ու ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նաեւ Սուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ-Ալ Սաուդը։

quadri

news.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...