Լևոն Ալթունյանն ընդունել է Բելառուսի դեսպանին

By | 01.11.2016

Բելառուսի և Հայաստանի առողջապահության նախարարությունների  համագործակցությունն ընթանում է 2005 թվականին ստորագրված համաձայնագրի շրջանակում:

Ոչ միայն ամենամսյա փոխտեղեկատվություն է իրականացվում  վարակիչ հիվանդությունների, այլև կազմակերպվող գիտաժողովների և սեմինարների վերաբերյալ: Կողմերը համագործակցում են դեղերի գրանցման ոլորտում, աշխատանքներ են տարվում համատեղ  տարբեր  ծրագրերի իրականացման ուղղությամբ։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հանդիպման ընթացքում, կարևորելով արդեն իսկ կայացած  և նախանշվող համատեղ ծրագրերը, համաձայնություն է ձեռք բերվել նոր բովանդակություն և թափ հաղորդել առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցությանը։

Նշվել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Բելառուսը առողջապահության առանձին ոլորտներում  միմյանց համար ուսանելի լուրջ ձեռքբերումներ են արձանագրել։

Լևոն Ալթունյանին շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նախարար նշանակվելու կապակցությամբ` Իգոր Նազարուկը շեշտել է, որ առողջապահության ոլորտն ամենուր մեծ ուշադրության կենտրոնում է և մշտապես մեծ պահանջներ են դրվում պատասխանատուների առջև։

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու երկրի համագործակցության ընդլայնման ու զարգացման գործին։

Նախարար Ալթունյանը, կարևորելով ձեռք բերվածը, նշել է, որ համագործակցությունն այսուհետև առավել արդյունավետ կլինի։

altunyan5

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով