Լոզանի պայմանագրի կնքման ժամանակ մեր քթի տակից տարածքները տարան. Էրդողան

By | 22.11.2016
Загрузка...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է Լոզանի պայմանագրի մասին: Այդ մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

«Երբ ես խոսեցի Լոզանի պայմանագրի մասին՝ շատերն անհանգիստ դարձան: Լոզանի պայմանագրի կնքման ժամանակ 3 մլն քմ-ից մեզ թողեցին ընդամենը 780 հազար քմ տարածք, մեր քթի տակից տարածքները տարան, այս ամենով հպարտացողներ կան, դա ինչպե՞ս է հնարավոր», — ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Լոզանի պայմանագիրը Թուրքիայի համար ոչ թե հաղթանակ էր, այլ՝ կորուստ:

«Լոզանի պայմանագրի ժամանակ տվեցինք, դա հաղթանա՞կ է: Դրանից առաջացած խնդիրներն էլ այսօր մենք ենք մեր ուսերին տանում», — ասել է Էրդողանը:

Լոզանի պայմանագիրը կնքվել է 1923 թվականի հուլիսի 24-ին և հանդիսանում է 8 ամիս տևած Լոզանի կոնֆերանսի հիմնական ավարտական փաստաթղթերից մեկը։ Լոզանի պայմանագրով պաշտոնապես հանգուցալուծեց Մերձավոր Արևելքում 1919-1922 թվականներին առկա հակամարտությունը, մասնավորապես՝ թուրք-հունական պատերազմը:

erdo-ttgg

tert.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...