Լավագույն նվերը` գիրքն է. կանցկացվի «Գրքի գիշեր-2016. արի գրքախառնվենք» խորագրով միջոցառումը

By | 22.11.2016
Загрузка...

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Բուկինիստ» ընկերությունը և «Արևիկ» հրատարակչությունը` ս. թ. նոյեմբերի 25-ին, ժամը 19:00-ից մինչև կեսգիշեր Բուկինիստ գրախանութում /հասցե` Մաշտոցի 20/ կանցկացնեն «Գրքի գիշեր 2016. արի գրքախառնվենք» խորագրով միջոցառումը:

Ծրագրի շրջանակում տեղի կունենան գրքերի փոխանակումներ, գրքախաղ, թեյախմություն, մրցույթներ, ամբողջ տեսականու համար կսահմանվի 30% զեղչ, ինչպես նաև կանցկացվեն հետաքրքիր այլ ակցիաներ: Իսկ կեսգիշերից մինչև լույս` «Գրքոտ անքնություն»` արդեն օն-լայն հարթակում:
«Գրքի գիշեր 2016. արի գրքախառնվենք» խորագրով միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը ներկայացրել է այս միջոցառման կարևորությունը. «Մենք ունենք Գիրք նվիրելու օր, Պոեզիայի օր, Թարգմանչաց տոն, երեխաների համար` գրքի ամիս, սակայն տարվա վերջին` օրացուցային առումով, գրական որևէ միջոցառում չունեինք:

Այս ամենին լրացնելու եկավ «Գրքի գիշեր, արի գրքախառնվենք» խորագրով միջոցառումը: Շատ ոգևորիչ անուն ունի այս ծրագիրը, որովհետև գիրքը իրականում մարդկանց կյանքի երևույթների հանդեպ մերձեցման, կյանքի ճանաչման լավագույն միջոցներից մեկն է: Մեզ համար ուրախալի է աջակցել նման ծրագրի»:
Մանրամասն տեղեկությունների համար այցելել այս հղումով:

grqi-gisher

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...