Լայպցիգի գլխավոր մարզիչը պատասխանել է Վատցկեի քննադատությանը

By | 17.11.2016
Загрузка...

Գերմանական «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հազենհյուտլը պատասխանել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեի քննադատությանը:

Վերջինս օրեր առաջ ասել էր, որ ֆուտբոլը «Լայպցիգում» անվանում են մարզաձև գնդակով և խոտով, իսկ պատմական տեսանկյունից այնտեղ որևիցե բան տեղի չի ունեցել: Բացի այդ, Վատցկեն հայտարարել էր, որ մարդիկ այնտեղ ստադիոն են գալիս գարեջուր խմելու համար:

«Նույնիսկ մտքովս չի անցնում, որ մեր երկրպագուները ստադիոն են գալիս գարեջուր խմելու համար: Ցավալի կլիներ, եթե դա իսկապես ճիշտ լիներ: Տեսնում եմ միայն ուրախությունը և էյֆորիան, որոնք տարածվում են քաղաքով: Ինձ համար դա ամենամեծ ազդակն է: Մեզ պետք է հնարավորություն տալ մարդկանց երջանիկ դարձնել»,- Հազենհյուտլի խոսքը մեջբերում է «Sport1»-ը:

laypcig

Armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...