Ի կատարումն ՀՀ կառավարության հանձնարարականի` ամփոփվել են «Թեժ գծով» ստացված ահազանգերի արդյունքները

By | 07.11.2016
Загрузка...

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարության «Թեժ գծով» քաղաքացիներից ստացվել է 21 ահազանգ, որից գրավոր պարզաբանում է տրվել 5 ահազանգի, ի գիտություն ընդունվել 6-ը:

Բարձրացված խնդիրների վերաբերյալ լիարժեք պատասխաններ տրամադրելու նպատակով, ըստ պատկանելության, համապատասխան կազմակերպություններ է ուղարկվել 8 ահազանգ /քաղաքացիներին տրվել են համապատասխան ծանուցումներ/, իսկ ուսումնասիրության փուլում է 2 ահազանգ: Ստացված  ահազանգերը հիմնականում վերաբերել են հանրակրթական և բուհական խնդիրներին, ուսհաստատություններում ջեռուցման ապահովման և աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերին:

tej-gic01

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...