Իրաքյան ուժերը փորձում են խզել Թուրքիայի հետ ԻԼԻՊ-ի կապը

Իրաքյան ուժերը Մոսուլի հյուսիսային «Ալ-Հոդաբա» տարածքում գործողություն են սկսել, որի նպատակն է խզել Թուրքիայի սահմանների հետ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կապի հնարավորությունը:

Համաձայն «Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման, «Ալ-Հոդաբա» տարածքում Իրաքի բանակի գործողության նպատակն է այդ տարածքում պարտության մատնել ԻԼԻՊ-ին ու եթե Մոսուլի հյուսիսում բաց մնացած անցքը չփակվի ԻԼԻՊ-ի ահաբեկիչները հնարավորություն կունենան շարունակել Թուրքիայի սահմաններից իրենց սադրանքները:

Այս հաղորդման համաձայն, հիշյալ տարածքը փակելու համար գործողությունը սկսվել է և ԻԼԻՊ-ը նպատակ ունի պահպանել այդ տարածքում իր վերահսկողությունը:

Մոսուլն ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գրավումից ազատելու գործողությունը սկսվել է հոկտեմբերի 17-ին:

Հավաքազորային կառույցի ուժերը Իրաքի բանակի կողքին Մոսուլում ահաբեկիչների դեմ մղվող պատերազմում կարևոր դերակատարություն ունեն:

iraq-army-0

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով