Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարին ուղղված նամակում, Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղարը հանդես է եկել Արևմուտքում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անձեռնմխելիության չեղարկման պահանջով:
Նոյեմբերի 23-ին Ֆեդերիկա Մոգերինիին ուղղված նամակում, Մոհամմեդ Ջավադ Լարիջանին նշել է.-«Հասարակական վայրերում ռումբեր պայթեցնելը համարվում է Իրանում Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման կողմից մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում»:
Նամակում մասնավորապես ասված է. «1979 թվականին իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանի իսլամական հանրապետությունը եղել է ահաբեկչության ամենամեծ զոհը : Այս տարիներին զոհվել կամ ծանր վիրավորվել են տասնյակ հազար անմեղ մարդիկ»:
Լարիջանիի խոսքերով, Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորումը 2011 թվականին Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների հետ միասին կոտորել է անմեղ քաղաքացիներին»:
Լարիջանիի հավաստմամբ, ներկայումս խմբավորման անդամներն առանց սահմանափակումների , ազատ երթևեկում են եվրոպական երկրներում: նա նշել է, որ մի շարք երկրներ դարձել են ահաբեկիչների ապահով անկյունը:
Նամակում լարիջանին Մոգերինիից պահանջել է հաշվի առնելով Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման լայնամասշտաբ ոճրագործությունները, լուրջ քայլեր ձեռնարկել Եվրոպայում այդ խմբավորման անդամների ազատ ելումուտը կանխելու համար և պատասխանատվության կանչել դրա ղեկավարներին: