Իրանում հուղարկավորել են Հելլեի պայթյունի զոհերին

By | 30.11.2016

Իրանի հարավ-արևմտյան Ահվազ քաղաքում հուղարկավորել են Իրաքի Հելլե քաղաքի ահաբեկչական պայթյունի 37 զոհերի աճյունները:

Հուղարկավորությանը մասնակցել են իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ներկայացուցիչը, նախարարներ ու պատասխանատուներ,ինչպես նաև մեծ թվով իրանցիներ:

Հինգշաբթի օրը Իրաքի Քերբալայի արևելքից 50 կմ հեռու բենզալցակայանում ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել են տասնյակ իրանցի ուխտավորներ: ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն իր վրա էր վերցրել պայթյունի պատասխանատվությունը:

Իրանի անվտանգության նախարար Սեյյեդ Մահմուդ Ալավին մասնակցել է հուղարկավորությանը: «Շիա մուսուլմանները պատմության ընթացքում բազմաթիվ զոհեր են տվել Իմամ Հոսեյնի ուխտագնացության ճանապարհին».-ասել է նա:

Նա Հելլեի պայթյունը համարել է միջազգային հանրության կողմից դատապարտելի երևույթ՝ ավելացնելով.-«Իմպերիալիստներին, սիոնիստներին, սաուդցիներին ու ԻԼԻՊ-ականներին մեր պատասխանը շարունակում է մնալ հետևյալը՝ մենք երբեք չենք նվաստանա»:

iran-50

Parstoday

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

31.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով