Իրանի 300 եկեղեցիներում նշվելու են Ս. Ծննդյան տոները

By | 22.11.2016
Загрузка...

ԻԻՀ կրոնական փոքրամասնությունների հարցերով պատասխանատուն տեղեկացրել է առաջիկա ամիս Իրանում Ս. Ծննդյան տոները նշվելու մասին: «Իրանում գործում են 300 եկեղեցիներ, իսկ Արևելյան ու Ատրպատական նահանգներում գտնվող երկու հայկական վանքեր գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Դրանց պահպանության համար միջազգային բյուջե է հատկացվում»:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարության կրոնական փոքրամասնությունների հարցերով բաժնի վարիչ Սաիդ Թաղավին նշել է, որ Իրանում քրիստոնյա, հրեա և զրադաշտական փոքրամասնությունները Սահմանադրության 13-րդ հոդվածի համաձայն ունեն կրոնական ազատություն:  «Իրանում կրոնական փոքրամասնություններն իրենց պատգամավորներն ունեն Իսլամական խորհրդարանում». ասել է նա:

Նրա խոսքերով,  Իրանում քրիստոնյա փոքրամասնությունը բաղկացած է հայ և ասորի համայնքներից: Թաղավին հավելել է, որ Իրանում գործում են ավելի քան 300 եկեղեցիներ, որոնցից մի քանիսը, այդ թվում Արևելյան ու Արևմտյան Ատրպատական նահանգներում գտնվող հայկական երկու վանքեր գրանցված են  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարահային ժառանգության ցուցակում և դրանց պահպանության ու նորոգության համար միջազգային բյուջե է հատկացվում»:

iran-3000

Parstoday

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...