Իրանը և Չինաստանը ռազմական համագործակցության հուշագիր են ստորագրել

By | 14.11.2016

Իրանի իսլամական հանրապետության և Չինաստանի պաշտպանության նախարարների ներկայությամբ ստորագրվել է երկու երկրի միջև ռազմական ու պաշտպանական ոլորտի համագործակցությունների փոխըմբռնման հուշագիրը:

Նոյեմբերի 14-ին կայացել է Իրանի իսլամական հանրապետության զաինված ուժերի աջակցության և պաշտպանության նախարար ՝ բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանի  և Չինաստանի պաշտպանության նախարար ՝ գեներալ-լեյտենանտ Չանգ Վան Չուանի հանդիպումը, որից հետո ստորագրվել է հուշագիրը:

Թեհրանում ԻԻՀ  և Չինաստանի պաշտպանության նախարարների ստորագրած փաստաթղթում  ներառված են  ռազմական ու պաշտպանական համագործակցությունների զարգացումը, ռազմական տարբեր ոլորտների, մասնավորապես` կրթության , ահաբեկչության դեմ բազմակողմանի պայքարի և տարածաշրջանում անապահովության ցուցիչների ոլորտներում փորձերի փոխանակումը:

Բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը նշել է, որ Իրանի պաշտպանական դիվանագիտության գերկայությունը Չինաստանի հետ տևական ռազմական ու պաշտպանական համագործակցության զարգացումն է : «Ասիայում և Օվկիանիայում խաղաղության ու կայունության պահպանումը համարվում է տարածաշրջանի բոլոր երկրների պարտականությունը». ասել է նա:

Նշելով, որ այսօր ԻԼԻՊ-ի և ահաբեկչական մյուս խմբավորումների  սպառնալիքը դարձել է տարածաշրջանային ու միջազգային գերխնդիր, ԻԻՀ  պաշտպանության նախարարը նկատել է.-«Նման ճգնաժամերի դեմ պայքարը պահանջում է աշխարհի բոլոր , հատկապես ահաբեկչական սպառնալիքների բախվող երկրների միջև արդյունավետ ու անկեղծ համագործակցություն»:

Չինաստանի պաշտպանության նախարարն ասել է .-«Տարածաշրջանային ու միջազգային տարբեր հարցերում ԻԻՀ և Չինաստանի մոտ տեսակետները ճանապարհ են հարթում երկու երկրի միջև ռազմական ու պաշտպանական համագործակցությունների զարգացման համար»:

iran-china47

Parstoday

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով