Իրանը դատապարտել է Մազար Շարիֆի ահաբեկչական հարձակումը

By | 12.11.2016

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է, որ Աֆղանստանի Մազար Շարիֆում Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց ահաբեկչական պայթյունն առավել քան երբևէ ընդգծում է ահաբեկչության դեմ կտրուկ պայքարում համաշխարհային համաձայնության անհրաժեշտությունը:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին դատապարտելով հինգշաբթի գիշեր Մազար Շարիֆ քաղաքում Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց իրականացված և տասնյակ զոհեր ու վիրավորներ խլած ահաբեկչական հարձակումը, հավելել է. «Աֆղանստանում դիվանագիտական վայրերի վրա հարձակումն ապացուցում է, որ ահաբեկչական խմբերը կապված են այդ երկրի ժողովրդի թշնամիների հետ»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հայտարարել է, որ  Աֆղանստանում ահաբեկչական գործողությունների նպատակն այդ երկրում օտար ուժերի ներկայության ընդլայնումն է: Նա ընդգծել է աշխարհի ցանկացած կետում դիվանագիտական վայրերի անձեռնմխելիության անհրաժեշտությունը:

«17 տարի առաջ Մազար Շարիֆում Իրանի հյուպատոսարանը ենթարկվեց  ահաբեկչական հարձակման, որի հետևանքով դժբախտաբար նահատակվեցին մի խումբ դիվանագետներ, լրագրողներ ու հյուպատոսության աշխատողներ»,-նշել է Ղասեմին, ընդգծելով, որ ահաբեկիչների համար ազգությունն ու վայրը որևէ նշանակություն չունեն:

iran-agn0

Parstoday

Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սևանում. վարչապետը տեղյակ է եղել White Shorja լողափի հավաքույթից.«Իրավունք»

29.07.2020

«Ստախոս Մակունցին տեղեկացրեք, որ մի պահ եղած մարդը տեղում համակարգչով սեփական բիզնեսից ստացված եկամուտները չի հաշվարկում».Արսեն Բաբայան

27.07.2020

Բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա․ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ․ Գագիկ Ծառուկյան

29.07.2020

Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան․ հակառակորդի զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է

29.07.2020

Ես չեմ բացառում, որ կարող են զորավարժությունների քողի տակ, Նախիջևանի հատվածից հարձակում գործեն

28.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով