Իտալիայում պահանջում են հետաքննություն անցկացնել Արաբիային զենքի վաճառքի կապակցությամբ

By | 12.11.2016

Իտալիայի ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են հետաքննություն անցկացնել Արաբիային սպառազինության վաճառքի կապակցությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իտալիայի Ներկայացուցիչների խորհրդարանի ու Սենատի արտաքին քաղաքականության ու պաշտպանության հանձնաժողովների անդամ Հինգ աստղ շարժման պատգամավորներն ուրբաթ օրը  պահանջել են հետաքննություն անցկացնել Ռիադին սպառազինության հավանական վաճառքի կապակցությամբ:

Հինգ աստղ շարժման պատգամավորները հայտարարել են, որ իրենց հայցը  հանձնվել է դատախազությանը:

Հայցն Իտալիայի դատախազությանն է փոխանցվել հիմք ընդունելով իտալական մամուլի և հատկապես «Le Iene» հեռուստահաղորդման հրապարակումները, ինչպես նաև 1990 թվականին վավերացված օրենքի խախտման ուղղությամբ Իտալիայի կառավարության կրած պատասխանատվությունը: Օրենքն արգելում է զենքի վաճառքն ու տարանցումը պատերազմի մեջ գտնվող այն երկրներ, որոնք չեն հարգում մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները:

Հեռուստահաղորդման ժամանակ ցուցադրվել է Եմենում հայտնաբերված մի ռումբ, որի վրա նկատելի են Իտալիայի Rwm Italia Srl ընկերության կոդերը:

Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով զոհվել ու վիրավորվել են հազարավոր մարդիկ:

grad0

Parstoday

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

«Ճաշի մեջ ընկած մազը»․ ֆրանսիայի հոդվածը՝ Արսեն Թորոսյանին

08.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով