Իսրայելը շարունակում է վերաբնակեցման քաղաքականությունը

By | 22.11.2016
Загрузка...

Անտեսելով միջազգային կառույցների և ՄԱԿ-ի կողմից հրապարակված բանաձևերը, Իսրայելը շարունակում է քաղաքատիպ ավաններ կառուցել Պաղեստինի զավթված տարածքներում:

Պաղեստինի լրատվական կենտրոնի հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմը նպատակ ունի սիոնիստ բնակիչների թվի ավելացմամբ, արևելյան Երուսաղեմն անջատել  քաղաքի մյուս մասերից:

Իսրայելը  նաև նպատակ ունի քաղաքում իրականացնել «Երուսաղեմի պատկեր»  հակապաղեստինյան նախագիծը: Նախագծի  համաձայն, որոշված է Երուսաղեմի պաղեստինցի բնակչության թիվը 37 տոկոսից իջեցնել 12 տոկոսի:

Երուսաղեմի քաղաքապետարանի քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն  ասել է.-«Իսրայելը մտադիր է մինչև 2017 թ.-ը 30 հազար նոր բնակարաններ կառուցել սիոնիստների համար»:

Սիոնիստական ռեժիմի աղբյուրների համաձայն՝ 2016 թ.-ին Իսրայելը 110 միլիոն դոլար բյուջէ է հատկացվել Պաղեստինի զավթված տարածքներում սիոնիստաբնակ ավաններ կառուցելու համար:

Իսրայելը նաև շարունակում է Ալ-Աղսա մզկիթի ավերման քաղաքականությունը:

is-iso0

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...