ԻԼԻՊ-ը նպատակ ունի իսլամաֆոբիա տարածել

By | 20.11.2016
Загрузка...

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի իրաքյան ներկայացուցչության պատասխանատուն ասել է.-«ԻԼԻՊ-ը նպատակ ունի իսլամաֆոբիա տարածել»:

«ԻՌՆԱ» գործակալությանը տված հարցազրույցում Հոջջաթ Օլ-Էսլամ Նաջաֆ Նաջաֆին անդրադարձել է Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի ոճրագործություններին, ասելով.-«ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը համաշխարհային իմպերիալիզմի ու սիոնիզմի ստեղծածն է»:

«Համաշխարհային իմպերիալիզմը իր ողջ կարողությամբ փորձում է իսլամական աշխարհի ընդդիմադիրների միջև կապ հաստատել: Իսկ նման հանգամանքներում, մուսուլմանները պարտականություն ունեն միասնականությամբ դիմագրավել վտանգավոր դավադրություններին».-ասել է նա:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի իրաքյան ներկայացուցչության պատասխանատուն նշել է.-«Այսօր այս երկրի երիտասարդները կանգնել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ և Իրաքը մաքրելու են այդ խմբից»:

Հոջջաթ Օլ-Էսլամ Նաջաֆ Նաջաֆին հոսեյնական Արբաիը համարել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ մուսուլմանների միասնության ուղղությամբ կատարված գլխավոր ու անհրաժեշտ քայլը:

ilip-fobia50

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...