ԻԼԻՊ-ը Մոսուլում քիմիական զենք է օգտագործել

By | 12.11.2016
Загрузка...

Մարդու իրավունքների դիտորդ խումբը հատարարել է, որ Մոսուլի մերձակայքում իրաքյան ուժերի առաջխաղացումից հետո. ԻԼԻՊ-ի ահաբեկիչները քիմիական հարձակում են իրականացրել քաղաքում:

Կազմակերպության նյույորքյան գևրասենյակը հայտարարել է, որ  սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ԻԼԻՊ-ն առնվազն երեք  քիմիական հարձակում է իրականացրել Մոսուլի հարավային Ղիարա տարածքում:

Իրաքյան ուժերն օգոստոսին իրենց վերահսկողության տակ առան այդ քաղաքը: Հարձակումների հետևանքով առնվազն 7 մարդ այրվածքներ է ստացել:

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խոսնակ Ռավինա Շամդասանին ուրբաթ օրն ասաց, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները ամոնիակ ու ծծումբ են ամբարում ոչ-ռազմական տարածքներում, որպեսզի դրանք հետագայում որպես քիմիական զենք օգտագործեն Մոսուլում:

ilipc450

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...