ԻԻՀ և Սլովենիայի նախագահների հանդիպումը

By | 22.11.2016
Загрузка...

Սլովենիայի նախագահի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ Իրանը և Սլովենիան վճռակամ են ընդլայնել հարաբերությունները բոլոր, այդ թվում՝ տնտեսական և քաղաքական ոլորտներում:

Թեհրանում Սլովենիայի նախագահ՝ Բորութ Պահորի հետ ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.-«Իրանը և Սլովենիան կարևորում են տնտեսական, մշակութային, գիտական և տեխնիկական ոլորտներում համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը»:

«Այդ ուղղությամբ ICT-ի և նանոտեխնոլաոգիայի ոլորտներում ստորագրված փաստաթղթերը վկայում են երկու երկրի համագործակցությունների ընդլայնման կարևորության մասին».-ասել է Ռոհանին:

ԻԻՀ նախագահը հավելել է.-«Իրանը կարևորում է Եվրամիության հետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը և Սլովենիայի նախագահի այցն Իրան կնպաստի Եվրամիության և Սլովենիայի հետ հարաբերությունների ամրապնդմանը»:

Սլովենիայի նախագահ Բորութ Պահորն ասել է.-«Սլովենիայի տնտեսական   պատվիրակության այցը  Իրան  վկայում է, որ երկկողմ հարաբերություններում նոր էջ է բացվել »:

Այսօր Թեհրանում, ԻԻՀ  և Սլովենիայի ներկայացուցիչները  համագործակցության փաստաթղթեր են ստորագրել տնտեսական, կապի ու հաղորդակցության և նանոտեխնոլոգիայի ոլորտներում:

iran-slovenia50

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...