Թրամփի նախագահությունն ու հայկական հարցը

By | 22.11.2016

ԱՄՆ- ում Դանալդ Թրամփի նախագահությունը դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի վրա: ՌԴ- ԱՄՆ բախման վտանգը, ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, Մերձավոր Արևելքում կպակասի: Նա բիզնեսմեն է, ով սովորական միլիոնատերից է դարձել միլիարդատեր, ինչը նշանակում է, որ քաղաքականություն վարելիս Թրամփը հաշվի կառնի նաև այլ երկրների շահերը:

Ինչպես կզարգանան ռուս-թուրքական հարաբերությունները Թրամփի պաշտոնավարման ընթացքում:  Արևելագիտության ինստիտուտի տնօրենի վերլուծությամբ՝ Օբամայի վարչախումբը թուլություն դրսևորեց Թուրքիայի հետ հարաբերություններում, մինչդեռ Թրամփը պրակտիկ քաղաքականություն կվարի։ «Իհարկե դաշնակցային հարաբերությունները կպահպանվեն Թուրքիայի ու ԱՄՆ միջև»,- ասում է։

Հայերիս համար այս հարցն առավել կարևորվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ հնարավոր քայլերով:  Իհարկե՝ այդ առումով ամերիկահայերի գործը բարդանում է, քանի որ նրանք հարցը չեն բարձրացրել Թրամփի թեկնածության ընթացքում: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ առաջին անգամ է որ ամերիկահայերը  որևէ խոստում չեն ստանում, «առաջին անգամ է,  որ ամերիկահայերը չեն  աշխատում այդ ուղղությամբ»:

Անկանխատեսելի մարդու համբավ ունեցող Թրամփը, ըստ քաղաքագետի, նույն անսպասելիությամբ էլ գուցե ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ինչևէ  Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ բացառիկ երևույթ է  սա: Առաջին անգամ ամերիկահայերը պետք է առնչություն ունենան մի նախագահի հետ, ով առնչություն չի ունեցել հայերի ու Հայկական հարցի հետ, ինչը մարտահրավեր է ինչպես ամերիկահայերի, այնպես էլ Հայաստանի համար։ Մինչեւ հունվարի 20-ը՝ նախագահի պաշտոնակալման արարողությունը, դեռ ժամանակ կա և հայերն ու Հայաստանը պետք է աշխատեն, որպեսզի Թրամփի վարչակազմը ճիշտ տեղեկություններ հաղորդի նրան` հայերի մասին:

Այստեղ պետք է նկատել, որ Դոնալդ Թրամփն իր քարոզարշավի ընթացքում առաջնային նշանակություն չի տվել Հարավային Կովկասին, ինչը, ըստ թուրքագետի նշանակում է, որ հարավկովկասյան հարցերին նա կմոտենա ՌԴ հետ հարաբերությունների դիտակետից: Ղարաբաղյան խնդրում էլ ԱՄՆ-ր առաջիկա տարիներին որևէ ակտիվություն չի դրսևորի, դեռ պետք է ծանոթանա խնդրին: Ամեն դեպքում՝ ամերիկացիները կարևորում են շփման գծում մոնիտորինգի անցկացումը և հետաքննության մեխանիզմների ներդրումը:

tr-tr

armradio.am

 

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով