Թուրքիան անհիմն է համարում Մարտին Շուլցի քննադատությունները:

By | 02.11.2016
Загрузка...

Երեքշաբթի օրը, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ անհիմն է համարում «Ջոմհուրիեթ» օրաթերթի մի քանի լրագրողների ձերբակալման և մամուլի ազատության հարցում ԵՄ կարմիր գծերն անտեսելու կապակցությամբ Եվրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի քննադատությունները:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Յըլդըրըմը խոսքն ուղղելով ԵՄ-ին նշել է. «Թուրքիայի համար ԵՄ-ի կարմիր գծերը նշանակություն չունեն: Մեր  ժողովուրդն ինքն է սահմանում իր կարմիր գծերը»:

Եվրոխորհրդարանի նախագահը մեկ օր առաջ հայտարարել էր, որ ընդդիմությանը պատկանող «Ջոմհուրիեթ» օրաթերթի մի քան լրագրողներին, այդ թվում խմբագրին բերման ենթարկելով, Թուրքիան խախտել է խոսքի ազատության կարմիր գծերը:

«Փրես Թի Վի»-ի հաղորդման համաձայն, Ջոմհուրիեթ օրաթերթն իր խմբագրի ու խմբագրական կազմի մի քանի անդամների ձերբակալության հաջորդ օրը հրապարակված երեքշաբթի օրվա համարի առաջին էջի գլխավոր խորգարում գրել է. «Չենք հանձնվելու»:

Թերթի առաջին էջում, սև շրջանակի մեջ գրվել է . «Օրաթերթի խմբագրի ձերբակալմամբ ևս մեկ հարված հասցվեց Թուրքիայում մամուլի ազատությանը»:

Երկուշաբթի օրը, մի խումբ բողոքարարներ համախմբվելով Ստամբուլում գտնվող «Ջոմհուրիեթ» օրաթերթի խմբագրության շենքի դիմաց, իրենց բողոքն են արտահայտել թերթի գլխավոր  խմբագրի ձերբակալության դեմ:

Հանրահավաքին մասնակցում էին Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Կարո Փայլանն ու Սելին Դողանը:

Նշենք, որ  Թուրքիայի ոստիկանությունը երկուշաբթի օրը ներխուժելով «Ջոմհուրիեթ» օրաթերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունչիի և  թերթի խմբագրության մի քանի անդամների բնակարանները, ձերբակալել էին վերջիններիս:

martin-schultz4

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...