Թուրքիայի անվտանգության համակարգից և զինված ուժերից հեռացվել է մոտ 10.000 աշխատակից

By | 22.11.2016
Загрузка...

Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ երկրի անվտանգության համակարգից և զինված ուժերից հեռացվել է մոտ 10.000 աշխատակից, այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Մասնավորապես՝ նոր կադրային զտումների շրջանակում թուրքական ԶՈՒ-ն լքել է 1.988 աշխատակից, և ևս 7.586 ոստիկան ազատվել է անվտանգության համակարգից:

Խորհրդի որոշմամբ երկրում դադարեցվել է ևս 7 թերթի, 193 միության, 1 ամսագրի և 1 ռադիոկայանի աշխատանք:

 turk-pol0

lratvakan.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...