Էրդողան. Եվրոպան ՔԲԿ-ի ապաստարանն է դարձել

By | 07.11.2016

Թուրքիայի նախագահը Եվրոպային մեղադրել է ՔԲԿ-ին հովանավորելու հարցում:

«Մեհր» լրատվական գործակալությունը հղում կատարելով «Դեյլի Սաբահ»-ին հաղորդել է, որ  Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կիրակի օրը   քննադատելով ՔԲԿ-ի նկատմամբ Եվրոպայի  քաղաքականությունը, ասել է. «Եվրոպան ՔԲԿ-ի ապաստարանն է դարձել»:

Անդրադառնալով ՔԲԿ-ի անդամների մոտ հայտնաբերված մեծ տրամաչափի սպառազինությանը, Էրդողանն ասել է. «Այս խմբի անդամների մոտ հայտնաբերված բոլոր զենքերն արևմտյան արտադրություն են: Երբ մենք նրանց հարցնում ենք, թե այդ զենքերն ինչպե՞ս են հայտնվել ՔԲԿ-ի մոտ, նրանք պատասխանում են, որ  սպառազինությունն ուղարկվել է ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայի համար»:

Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ անկեղծ չէ և թերանում է իր ստանձնած պարտավորությունների իրագործման հարցում:

Թուրքիայի նախագահը փախստականների հարցով Անկարայինին խոստացված ԵՄ-ի ֆինանսական օժանդակությունների կապակցությամբ, նշել է. «ԵՄ-ն փախստականների կապակցությամբ խոստացած իր երեք միլիարդ եվրո օժանդակության միայն 200-ից 250 միլիոն եվրոն է վճարել, մինչդեռ Թուրքիան ու նրա ոչ-կառավարական կառույցները մինչ այժմ ավելի քան 25 միլիարդ դոլար հատակցում են կատարել փախստականներին»:

ez-erdogan0

Parstoday

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով