Էրդողանը հայտարարել է Սիրիա զորաշարժ կատարելու նպատակը

By | 30.11.2016

«Թուրքիայի բանակը Սիրիայի տարածքում իր գործողություններն սկսել է նպատակ ունենալով վերջ տալ այդ երկրի նախագահ Բաշար Ասադի իշխանությանը»,-այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը:

«Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը երեքշաբթի օրը Ստամբուլում ունեցած ելույթում հայտարարել է. «Սիրիացի խաղաղ քաղաքացիների կոտորածին վերջ տալու համար, այդ երկրի ազատ բանակի ուղեկցությամբ մտանք Սիրիայի տարածքը, որպեսզի սահմաններ որոշենք Ասադի իշխանության համար»:

«Թուրքիան չէր կարող հանդուրժել Սիրիայում խաղաղ քաղաքացիների սպանության նկատմամբ ՄԱԿ-ի  վերաբերմունքը և այդ պատճառով էլ որոշեց այդ երկրի տարածքը մտնելով վերջ տալ այդ ընթացքին»,-հայտարարել է Էրդողանը:

Ռեջեբ Թայիբ Էրդողանը նշել է, որ Սիրիան զավթելու համար որևէ նախագիծ չունի, հայտարարել է, որ Թուրքիայի առաքելությունն է Սիրիայի տարածքը վերադարձնել իր իրական տերերին:

Էրդողանն այն պայմաններում է Սիրիայի տարածքում ներկայության նպատակն այդ երկրի ժողովրդի դահիճների դեմ պայքարը հայտարարում, երբ Թուրքիայի սահմանները մարդասպան ահաբեկիչների ելումուտի ապահով վայր են դարձել:

erdogan-nn

Parstoday

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով