էլեկտրոնային միասնական առողջապահական տեղեկատվական համակարգը` արդյունավետ կառավարման նոր նշաձող

By | 17.11.2016

Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային միջոցառման ժամանակ հայկական ընկերությունները և պետական կառույցների ներկայացուցիչների լուծումները արժանացան բարձր գնահատականի՝ ճանաչվելով լավագույնը:

Պետական հատվածից «Լավագույն ՏՏ Ծրագրի առաջարկ» ճանաչվեց Հայաստանի էլեկտրոնային միասնական առողջապահական տեղեկատվական համակարգի նախագիծը:

Հայաստանի էլեկտրոնային առողջապահության նախագիծը մեկնարկել է դեռևս 2007 թվականին` ՀՀ առողջապահության նախարարության և Կենտրոնական բանկի ջանքերով:

Այս ընթացքում սահմանվել են համակարգի գործունեության նպատակները, հայեցակարգը, պայմանները, խնդիրները և այլն: 2010 թվականին այն ներկայացվել է ՀՀ կառավարությանը, անցել լրամշակման և կատարելագործման տևական ճանապարհ:

2015 թվականի նոյեմբեր- դեկտեմբերին անցկացվել է պիլոտային փորձարկում, և այս տարվա մայիս-հունիսին կառավարության կողմից ընդունվել է ծրագրի վերջնական տարբերակը:

Ներկայումս տարվում է աշխատանք 2017 թվականի հունվարից Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգը ներդնելու ուղղությամբ:Սկզբնական փուլում այն կգործի պետական պատվերի ապահովման շրջանակում:

Միասնական առողջապահական համակարգը ներառելու է Հայաստանի բնակչության առողջապահական քարտերը` էլեկտրոնային տարբերակով: Սա արդյունավետ կառավարման լիովին նոր մակարդակ է, որը նպատակահարմար է թե’ վերահսկողության իրականացման և արդյունավետ կառավարման, թե’ բնակչության հարմարավետության տեսանկյունից:

Այն հնարավորություն կտա ի վերջո կառավարել և զտել անիմաստ և կրկնակի հետազոտությունները, վերահսկել պետպատվերի իրականացումը, բացառել անհարկի դեղատոմսերի դուրսգրումը, արդյունքում` նպատակային բաշխել բյուջեն:

Մասնագետների դիտարկմամբ` սա առողջապահության համակարգում ստվերային գործունեությունը բացառելու և վերացնելու ամենաօպտիմալ տարբերակն է: Հայաստանի էլեկտրոնային միասնական առողջապահական տեղեկատվական համակարգը բազմաթիվ ծրագրային հնարավորություններ ունի` միտված բարելավելու, կանոնակարգելու և նոր որակ հաղորդելու մեր երկրում առողջապահության քաղաքականության իրագործմանը:

el-ar-ham41

Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է , որ այն երկրները , որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան , առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել

18.09.2020

«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր.168.am

21.09.2020

Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն.Tert.am

19.09.2020

«Բենդերի» օնլայն արկածները ՄԱԿ-ում

22.09.2020

«Ալեն Սիմոնյան, անգամ փաբերում էիք պարտք, որտեղի՞ց այդ գումարը, որ տներ գնեցիք». քաղաքացի.168.am

21.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով