Զարիֆը հակադարձել է Թրամփի հայտարարությանը

By | 12.11.2016

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի գործադրել Համատեղ ակտի ծրագիրը, Իրանն ունի այլընտրանքներ:

Համաձայն «Ալ-Ալամ» հեռուստակայանի կայքի հաղորդման, Պրահայում լրարողների հետ ճեպազրույցում  Զարիֆն ասել է.  «Իրանը լիովին  իրականացրել է պայմանագրով նախատեսված իր  հաձնառությունները»:

«Դժբախտաբար ԱՄՆ-ն նույնիսկ գործող կառավարության օրոք լիովին չի կատարել իր պարտավորությունները: Այդուհանդերձ մենք հավատացած ենք, որ Համատեղ ակտի  ծրագիրը տրամաբանական ու լավ համաձայնություն է բոլոր կողմերի համար: Մեզ համար գերադասելի է այս պայմանագիրը, սակայն դա չի նշանակում, որ մենք չունենք այլընտրանք»,-հավելել է Զարիֆը:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում քնադատել էր դեմոկրատականներին` Համատեղ ակտի  ծրագրի կապակցությամբ: Նա նշել էր, որ այն ամենավատ  համաձայնությունն է և Սպիտակ տուն մուտք գործելուց հետո ինքը  կպատռի այդ համաձայնագիրը: Թրամփը նաև հայտարարել էր, որ Իրանի դեմ նոր շրջափակումներ պիտի գործադրվեն:

Թրամփի խորհրդական Վալիդ Ֆարսը ընտրություններում նրա հաղթանակից հետո ասել է, որ նորընտիրլ նախագահը նպատակ չունի պատռել համաձայնագիրը, այլ պահանջում է կրկին բանակցել ու վերանայել այն:

zarif

Parstoday

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով