Երևանում կայացել է կենսունակ հանքարդյունաբերության խնդիրներին նվիրված գործարար համաժողով

By | 16.11.2016

Նոյեմբերի 16-ին Երևանում կայացել է կենսունակ  հանքարդյունաբերության խնդիրներին նվիրված գործարար համաժողով, որը կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության,  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և HSBC  բանկի հետ համատեղ։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, պետական կառույցների, հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։

Համաժողովի նպատակը Հայաստանի հանքարդյունաբերողների ու ամերիկյան հայտնի ընկերությունների միջև կապերի ձևավորումն էր, որոնք առաջարկում են հանքարդյունաբերության արդյունավետությունը, աշխատողների անվտանգությունը մեծացնող ապրանքներ ու ծառայություններ:

Համաժողովը միտված էր Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև առևտրային բնույթի հարաբերությունների ամրապնդմանը՝ Հայաստանի հանքարդյունահանողներին ներկայացնելով առաջատար ամերիկյան ընկերություններին, իսկ ամերիկյան ընկերություններին հնարավորություն ընձեռելով ներկայացնելու տեխնոլոգիաների ոլորտում իրենց նորագույն տեսականին:

Նախարար Սուրեն Կարայանն իր ողջույնի խոսում նշել է, որ hանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր հենասյուներից է և արտահանման կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող հատվածը։

Այն էական դեր է խաղում Հայաստանի ողջ տնտեսության զարգացման գործում: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ նշանակություն է տալիս ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանը: Այդ նպատակով կիրառվում է «բաց դռների» քաղաքականություն` բացառելով որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ:

Իրականացվում են գործարար և ներդրումային միջավայրի շարունակական բարեփոխումներ: Մշակվել և գործողության մեջ են դրվել զարգացման մի շարք ոլորտային քաղաքականություններ` ուղղված հատկապես արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, արտահանման դիվերսիֆիկացմանը, արտաքին շուկաների ընդլայնման», — նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն իր բացման խոսքում ասել է. «Հանքարդյունահանումը, եթե կատարվում է պատասխանատու ու թափանցիկ կերպով և միջազգային բնապահպանական ու սոցիալական ամենաբարձր նորմերին համահունչ, կարող է լինել հաջող և շահավետ   ներդրում Հայաստանի ժողովրդի համար:

Կենսունակ հանքարդյունահանումը՝ նորագույն տեխնոլոգիաների ու սարքավորումների կիրառմամբ, անվտանգ կլինի hանքարդյունաբերության աշխատողների համար ու հնարավորություն կտա ապահովելու Հայաստանի բնության պահպանությունը»:

hhkk82

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով