Երևանի պետական համալսարանում իրանցի բանաստեղծ Խաղանիի մասին գիտաժողով է տեղի ունեցել

By | 20.11.2016
Загрузка...

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում կայացել է իրանցի հանրահայտ բանաստեղծ Խաղանիի մասին առաջին գիտաժողովը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, գիտաժողովի ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանի, Իրանի, Ռուսասաստանի, Վրաստանի և Իրաքի մտավորականներ՝ «առասպելական ավանդազրույցները Խաղանիի բանաստեղծություններում», «Խաղանին և մարդասիրությունը», «կրոնը Խաղանիի բանաստեղծություններում» և «Խաղանին ու պոեզիան» թեմաների շուրջ:

Այդ գիտաժողովի անցկացման հետ միաժամանակ, Երևանում ԻԻՀ դեսպանության մշակութային կենտրոնը հրատարակել է Խաղանիի բանաստեղծությունների հայերեն թարգմանությունը և նրա բանաստեղծությունների ընտրանիի սկավառակը:

Հաղորդման համաձայն՝ Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնը մտադիր է իրանցի մասնագետների աջակցությամբ, հայ հասարակությանը ծանոթացնել Խաղանիի ստեղծագործություններին:

xaxani0

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...