Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը. ելույթ կունենա «Նաղաշ» համույթը

By | 08.11.2016
Загрузка...

Ս. թ. նոյեմբերի 10-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: «Կարոտի երգեր I.II» խորագրով համերգային ծրագրով հանդես կգա «Նաղաշ» համույթը: Երաժշտական ստեղծագործությունները ստեղծվել են միջնադարյան հայ բանաստեղծ, հոգևորական Մկրտիչ Նաղաշի բանաստեղծությունների հիման վրա: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Հասմիկ Բաղրամյանը  (սոպրանո), Տաթևիկ Մովսեսյանը (սոպրանո), Արփինե Տեր-Պետրոսյանը (ալտ), Էմանուել Հովհաննիսյանը (դուդուկ), Արամ Նիկողոսյանը (ուդ), Տիգրան Հովհաննիսյանը (դհոլ), Ջոն Հոդյանը (դաշնամուր):

jon-hodyana

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...