ԵՄ.«Պետք է դադարեցնել միությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը»

By | 23.11.2016
Загрузка...

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ հայտարարել են, որ հիմք ընդունելով Թուրքիայում մարդու իրավունքների կապակցությամբ առկա մտահոգությունները, անհապաղ պետք է դադարեցնել Եվամիությանն այդ երկրի անդամակցության գործընթացը:

Երեքշաբթի օրը պատգամավորները հայտարարել  են, որ Թուրքիան ղեկավարում է «մի բռնապետ» , ով «ռուսների ու ամերիկացիների հետ համագոծակցությամբ» նպատակ ունի կործանել Եվրամիությունը:

Եվրապացի օրենսդիրները նշել են, որ քանի դեռ Թուրքիան լուրջ քայլեր չի արել միության պահանջները բավարարելու ուղղությամբ,  ԵՄ-ին Թուրքիայի միանալու բանակցությունները պետք է դադարեցվեն:

Եվրախորհրդարանում սոցիալիստական ֆրակցիայի ղեկավար ՝ Ջիանի Պիտլան ասել է.-«Թուրքիան Էրդողանի ղեկավարությամբ գնում է դեպի ավտորիտար ռեժիմ »:

Լեյբորիստական կուսակցությունների կոալիցիան ղեկավարող Գայ Վերհովսթադն ասել է.-«Ռուսներն, ամերիկացիները և թուրքերը համագործակցում են` եվրոպական օրինակը ոչնչացնելու համար»:

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար ՝ Ֆեդերիկա Մոգերինին ավելի մեղմ դիրքորոշում է ընդունել Թուրքիայի նկատմամբ: «Իմ կարծիքով Թուրքիայում ժողովրդավարության ամրապնդման լավագույն ճանապարհը այդ երկրի հետ համագործակցելը և բանակցությունների ճանապարհը բաղ թողնելն է».-ասել է Մոգերինին:

Եվրախորհրդարանի նիստում նա ասել է .-«Եթե դադարեցվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը, տուժելու են երկու կողմերը»:

erd-bbll

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...