Եթե չեք կարողանում զինվոր պահել, փող եք մուրում քաղաքացուց, ուրեմն հանձվե՛ք

By | 11.11.2016
Загрузка...

Բանակում փաստորեն ո՛չ հաց կա, ո՛չ ջուր, զինվորները իրենց ընատանիքների հույսին մնացած, անտերուդուս վիճակում են: Ոչ զենք առնելու հնարավորություն կա, ոչ էլ ասենք ձմռանը զինվորական հագուստ:

Բայց ոնց նայում ես նախկին պաշտպանության, այժմյան պաշտպանության նախարարները ապրում են շեքեղության ու հարստության մեջ ու մեկը չկա ասի, որտեղից ձեզ այդ միլիարդավոր գումարները, շքեղ դղյակները, եթե այսօր զինվորի համար 1000 դրամ փող եք մուրում: Վիգեն Սարգսյանը այնպիսի հպարտությամբ էր զեկուցում իր նոր որոշած օրենքի մասին, կարծես ՀՀ քաղաքացին մի այնպիսի ճոխ կյանքով է ապրում, որ նրա ամսական աշխատավարձից հանգիստ կարող է կրճատել ու իրենց չարած գործերի համար, ՀՀ քաղաքացին պետք է հոգ տանի զինվորի համար:

Պետությունը ինչ հիմունքերով է ՀՀ քաղաքացու վրա ծանրացնում, բանակին աջակցելու, այսպես ասած փող մուրալու, քաղաքացու գրպանից վերջին կոպեկը տանելու, չմտածելով այն ծանր վիճակը, որ ապրում է ՀՀ քաղաքացին, չհաշված այն իրողությունը, որ այսօր բանակում ծառայող զինվորի հագուստից սկսած մինչև սնունդ, զինվորի համար ծնողն է հոգում: Իսկ ուր է պետությունը, թե պետության ղեկավարությունը միայն թալանով է աչքի ընկնում:

Քսանհինգ տարի է բանակում չձևավորվեց մի համակարգ, որ զինծառայողի անվտանգության հարցերի և այն խնդիրները, սկսած հիվանդության, զոհված զինծառայողների, հաշմանդամ զինծառայողներին աջակից դառնա պետությունը, կանգնի ու աջակից լինի ամեն զինվորի կյանքի ու առողջության համար: Եթե ամեն բան պետք է ծնողները անեն, ապա պետությունը, որպես կառույց ինչ է վերցնում իր վրա:

Նախկին պաշպանության նախարարի ունեցվածքն ու միլիոնները, որ դնես իրար վրա, չհաշված բանակից թալանած, զինվորի բերանից կտրած ծախսերը, որ բռնագրավեք հիմա փայլուն վիճակում կլիներ Հայոց բանակը և ոչ թե ամսական յուրաքանչյուր զինվորի հաշվով 1000 դրամ բռնագանձել ՀՀ քաղաքացուց… Չհաշված, որ քսան հազարի հագուստ ու սնունդ ծնողը պետք է ուղարկի բանակ իր երեխային, որ սովից չմեռնի, ձմռանն էլ ցրտից չսառի: Եթե դուք այս ձևով եք փորձում ուժեղացնել բանակն ու զինվորին, ուրեմն դուք անբարոյական եք…

Եթե մարդը երեխա է մեծացնում ու տալիս ձեզ, որ ձեր անվտանգությունը պաշտպանի, զորացրվելուց էլ կիսահիվանդ հետ է վերադառնում զինվորը, ապա ինչ է այս, եթե ոչ անտերություն, դուք նույնիսկ բանակից զորացրված տղամարդուն եք փորձում խեղճացնել, որ զորացրվելուց հետո տարիներ պահանջվի մարդուց, որ առողջանա: Փորձեք ձեր եղածը թափ տալ, փորձեք ապօրինի կերպով հարստացածներիդ եղածը բռնագանձել ու հասցնել բանակ, և ոչ թե փող մուրացեք, անունն էլ դրեք, թե զինվորի համար է ամեն բան արվում:

Ինչ է ստանում այսօր ՀՀ քաղաքացին, որ մի հատ էլ 1000 դրամ եք գանձում: Եթե զինծառայողը բանակում վնասվածք է ստացել ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով, նրան ինչու փոխհատուցում չի հասնում: Թե ձեր գործառույթների մեջ մտնում է զինվորի հաշվին ուտելու, թալանելու կանոնակարգված համակարգը, որտեղ բացի այն, որ ձեր երեխաներին պահում եք փափուկ տեղերում նստած, որ հանկարծ մատը փուշ չմտնի, բայց ուրիշի երեխան քար է ու պետք է դիմանա, այս անմարդկային վիճակներում:

Սա է պետությունը, կաղ ու անօգնական, որտեղ պետության վերին աթոռին նստողներին մայր է բերել, իսկ հասարակ տան, սովորական կյանքով ապրող երեխային մայր չի ծնել ու ինչ ուզում անում եք, որովհետև խեղճ եք, խեղճ ու ամուլ…

 

Հեղինակ ̀    Արթուր Հայրապետյան

1000s-l400

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...