Դոնալդ Թրամփի կողմնակիցներն հայտարարել են, որ խռովություններ կառաջացնեն երկրում

By | 06.11.2016
Загрузка...

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուի մի խումբ կողմնակիցներ հայտարարել են, որ եթե Դոնալդ Թրամփն ընտրություններում չշահի, իրենք ընդվզելու են:

«Ֆարս» լրատվական գործակալությունը հղում կատարելով «Սքայ Նյուզ»-ին հաղորդել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի մի խումբ կողմնակիցներ շաբաթ օրը Ֆլորիդա նահանգում կազմակերպված հանրահավաքում հայտարարել են, որ նախագահական ընտրություններում Թրամփը չհաղթի, կընդվզեն և նրա դեմոկրատական մրցակից Հիլարի Քլինթոնին բանտ կնետեն:

Հանրապետական թեկնածուի կողմնակիցները հայտարարել են, որ եթե Թրամփը չընտրվի, համակարգից ձերբազատվելու համար ընդվզման կդիմեն:

Հավաքի մասնակիցները բողոքելով ամերիկացի երգիչների կողմից Հիլարի Քլինթոնի օգտին անվճար համերգների կազմակերպման դեմ, ընդգծել են, որ այդ համերգների  նպատակն է ժողովրդին գրավել Քլինթոնի կողմը:

Նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ երկու գլխավոր թեկնածուների փոխադարձ հարձակումները սաստկացել են:

Դոնալդ Թրամփը շաբաթ օրը կրկին ԱՄՆ-ի ժողովրդին կոչ է արեց իր ձայնը չտալ Հիլարի Քլինթոնին և ընդգծել է Սպիտակ տան նեխած քաղաքական համակարգը փոխելու անհրաժեշտությունը:

donald450

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...