Դամասկոսի արվարձանում իրականացվել է «Ազգային հաշտություն» նախագիծը

By | 27.11.2016
Загрузка...

Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Խան Ալ-Շեյխ քաղաքում իրականացվել է Ազգային հաշտության նախագիծը: Նախագծի համաձայն բացվել են ճանապարհները և ահաբեկիչները հանձնել են իրենց զենքերը կառավարության ուժերին:

«ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ՝ զինված ահաբեկիչները Սիրիայի բանակի հետ համաձայնության են եկել, որ իրենց զենքերը հանձնեն կառավարության ուժերին: Սիրիայի նախագահի հրամանի համաձայն  նրանց ներում կշնորհվի:

Երկուշաբթի օրը ընդդիմադիրները կարող են Խան Ալ-Շեյխ քաղաքից տեղափոխվել Սիրիայի հյուսիսային Էդլեբ նահանգում գտնվող հենակետը:

Հաղորդման համաձայն՝ ահաբեկիչները Սիրիայի բանակի հետ բանակցում են՝ Դարաա նահանգից Էդլեբ տեղափոխվելու հնարավորության շուրջ:

Սիրիայի մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը  հայտարարել է, որ Հալեպից կարողացել են փախչել շուրջ 400 անզեն բնակիչներ:

Հալեպի արևելքում գտնվող Հանանո քաղաքի ազատագրումով ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքների բնակիչները փախել են Հանանո քաղաքի կողմը:

bullet-zzp

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...