Դալլաքյանի «աղբյուրը» ցամաքել է. հիմա էլ Սեյրան Օհանյանին ուղղորդում են դեպի «Միասնական Արմենիա». «Հրապարակ»

By | 02.11.2016

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` այլևս դժվար թե իրականություն դառնա Վիկտոր Դալլաքյանի կուսակցական նախագիծը, որն առաջին հերթին «կարվել» էր Սեյրան Օհանյանի հագով: Առաջին լուրջ ֆինանսական տրանշից հետո «աղբյուրը» ցամաքել է, իսկ նրանք, ովքեր կարող էին «մոտ գնալ» այդ կուսակցությանը, խստորեն զգուշացվել են:

Այս օրերին փորձ է արվում Սեյրան Օհանյանին ուղղորդել դեպի «Միասնական Արմենիա», որն Ամարասի Արթուրի` Վահագն Հովնանյանի փեսա Արթուր Ալեքսանյանի պրոյեկտն է: Ի դեպ, Արթուր Ալեքսանյանն ու Սեյրան Օհանյանը քավոր-սանիկ են, և Սեյրան Օհանյանի` Վահագնի թաղամասում կառուցվող տունը հեռու չէ Հովնանյան-Ալեքսանյանների տնից, իսկ Արթուր Ալեքսանյանը, որը համարվում է ղարաբաղյան «կլանի» ներկայացուցիչ և իր հայացքներով առավելաբար Ռոբերտ Քոչարյանին հարող անձ, ցանկանում է իր կառույցի ներքո համախմբել և «Գլոբալ հայեր» նախագիծը, և «Հոգևոր Հայաստանը», և «Արդարություն Հայաստանում»-ը ու երկպալատանի խորհրդարան ստեղծել Հայաստանում:

Մեր հարցմանն ի պատասխան, թե հնարավո՞ր է նման իդեա-ֆիքսի իրականացումը մեզանում, մեր զրուցակից սահմանադրագետն ասաց․ Հայաստանում դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև երկպալատ խորհրդարան ունենում են այն երկրները, որոնք ֆեդերալ կառուցվածք ունեն, և ապա` դրա համար անհրաժեշտ է սահմանադրական հանրաքվե: Թեև «Միասնական Արմենիայի» անդամները ճշտել են, որ հանրաքվե պետք չէ՝ բավական է Ազգային ժողովի կողմից փոփոխություններ կատարվեն Սահմանադրության մեջ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

04d5c4516338d42a5d634ccfb5707b7f

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով