Դադարեցվել է Իրանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանումը

By | 04.11.2016
Загрузка...

«Իրանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանումները դադարեցնելու պատճառն է թուրք ընկերությունների 200 միլիոն դոլարի պարտքը».-հայտարարել է Իրանի էներգետիկայի փոխնախարարը:

«Մեհր» գործակալությանը տված հարցազրույցում, Հուշանգ Ֆալահաթյանը նշել է .-«Իրանը Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանումները դադարեցրել է ամիսներ առաջ, որի գլխավոր պատճառն է այդ էներգիան գնող թուրք ընկերությունների հետաձգված պարտքերի չվճարելը»:

Իրանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանումը դադարեցվել է այն դեպքում, երբ տարածաշրջանում Իրանի էներգետիկայի գլխավոր գնող երկիրը համարվող ՝ Իրաքը ևս Իրանի էներգետիկայի նախարարությանը շուրջ մեկ միլիարդ դոլարի պարտք ունի:

Ավելի վաղ Թուրքիայի ԶԼՄ-ները հաղորդել էին, որ հաշվի առնելով այդ երկրում տեղումների բարձր ծավալը և ջրի մակարդակի բարցրացումը,  հիդրո-էլեկտրակայանները կարող են էներգիա արտադրել,  ինչի պատճառով էլ ներկայացվել է Իրանից էներգետիկայի ներկրումը դադարեցնելու առաջարկը:

iran-elektrik450

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...