Գիտաբժշկական գրադարանը` էլեկտրոնային շտեմարան

By | 23.11.2016
Загрузка...

Հանրապետական գիտաբժշկական գրադարանն իր երկարամյա գոյության ընթացքում աշխատանքներ է տարել Հայաստանում հրատարակվող մասնագիտական, գիտական, կենսաբժշկական տպագիր ռեսուրսներն ի մի բերելու և բժիշկներին հասանելի դարձնելու ուղղությամբ։  Գրադարանը նաև առցանց  գիտաժողովներ ու դասընթացներ է կազմակերպում` մարզային բժիշկներին և միջին բուժանձնակազմին մասնագիտական վերջին ձեռքբերումներին և առաջատար մասնագետների փորձին ծանոթացնելու նպատակով։

Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 2016–2020թթ. զարգացման ծրագրով  նախատեսվում է տպագիր հավաքածուի թվայնացում, ՀՀ ԱՆ կողմից հաստատված կլինիկական ուղեցույցների և հիվանդների վարման գործելակարգերի շտեմարանի ստեղծում և այլն։

Այս ծրագրերը կյանքի կոչելու համար մասնագիտական և տնտեսական հիմքեր ստեղծելու նպատակով նախատեսվում է  զարգացնել աշխատակիցների հմտությունները, ինչպես նաև իրականացնել օպտիմալացման գործընթացներ։

Արդյունքում հնարավոր կլինի թվայնացնել Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տպագիր գրականությունը, ստեղծել էլեկտրոնային շտեմարաններ և ապահովել այդ ռեսուրսների մատչելիությունը։

girq-7

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...