Գերմանիայում կտրուկ աճել է ապաստան փնտրող թուրքերի թիվը

By | 20.11.2016
Загрузка...

Կտրուկ աճել է Թուրքիայի այն քաղաքացիների թիվը, ովքեր ապաստան են խնդրում Գերմանիայի իշխանություններից, հաղորդում է Deutsche Welle-ն:

2016թ.-ի հունվարից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիների կողմից ստացվել է  4437 դիմում, ովքեր ցանկանում են փախստականի կարգավիճակ ստանալ: Միգրացիայի եւ փախստականների հարցերով դաշնային ծառայության տվյալներով, նախորդ տարի  նման խնդրագրերի թիվը կազմել է 1767, իսկ 2014թ.-ին՝ 1806:

Հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձից հետո ահագնացել են ընդդիմադիրների նկատմամբ Թուրքիայի իշխանությունների բռնաճնշումները: Փորձագետները ենթադրում են, որ ապաստան փնտրող թուրքերի թիվը կշարունակի աճել:

Միեւնույն ժամանակ Թուրքիայի իշխանությունները հրահանգել են կալանավորել 103 գիտնականների, ովքեր մեղադրվում են արմատական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու մեջ:

turk-emigrant-50

galatv.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...