Բաքվի կառավարությունը շարունակում է ճնշել այդ երկրի իսլամիստներին

By | 04.11.2016
Загрузка...

«Իսլամ Ազար» կայքի հաղորդման համաձայն՝ Բաքվի կառավարությունը շարունակում է ճնշել այդ երկրի իսլամիստներին, հատկապես` շիաներին: Օրերս Բաքուն կտրել է Նարդարան գյուղում գտնվող շիաների Բի Բի Ռահիմա Խաթուն սրբավայրի գազի մատակարարումը:

Արդյունքում, ցրտի պատճառով, հավատացյալները չեն կարողանում աղոթել այդ սրբավայրում :

«Բի Բի Ռահիմա Խաթուն » կամ «Փիր Նարդարան»   սրբավայրը Իմամ Ռեզայի քրոջ դամբարանն է:

«Թուրան» գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Ադրբեջանի կրոնական հարցերով կառավարական կոմիտեի գործակալները ամբողջ երկրի գրախանութներից հավաքել են կրոնական գրքերը:

Հաղորդման համաձայն, Բաքվում նույնպես խանութներից հավաքվել են կրոնական գրքերը, համակարգչային ծրագրերը, մեծ թվով DVD-ներ և կրոնական բնույթի այլ գույքեր:

baxu50

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...