Արցախի ՊՆ-ը ադրբեջանական կողմին կոչ է անում չգնալ իրադրության հետագա լարման

By | 13.11.2016

Արցախի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի ռազմական գերատեսչության այսօր տարածած հաղորդագրությունը, թե անցած գիշեր ղարաբաղյան կողմը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր։

«Հակառակորդ երկրի պաշտոնական քարոզչությունը շարունակում է իրականացնել միջազգային հանրությանը մոլորեցնելու անհաջող փորձեր», — ասված է Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։

«Թեև նոյեմբերի 12-ի ցերեկը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, այնուամենայնիվ առաջնագծի որոշ հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառելով նաև 120 միլիմետրանոց ականանետ», — նշված է հաղորդագրությունում։

Արցախի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ «հավատարիմ է մնում հակամարտ կողմերի միջև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորություններին, և ադրբեջանական կողմին կոչ անում չգնալ իրադրության հետագա լարման»:

Արցախի ՊՆ մամուլի ծառայություն

 

lghpn7_b

 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով