Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագիծը

By | 22.11.2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետներ Յասնա Օմեժեկին, Տանյա Գերվինին ու Բոգդան Աուրեսկուին և քննարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նախագծին վերաբերող մի շարք  դրույթներ:

Արփինե Հովհաննիսյանը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և ընդգծել պարբերական բնույթ ստացած երկուստեք հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը:

Նախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրական հանրաքվեից հետո թևակոխել է օրենսդրական բարեփոխումների չափազանց կարևոր փուլ, որի բաղկացուցիչներն են սահմանադրական օրենքները. դրանցից երկուսի՝ «Կուսակցությունների մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ նախատեսվում են ստանալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խորհրդատվական եզրակացությունները:

Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները և նշել, որ դրանց անհրաժեշտությունն ի հայտ է եկել գործող օրենքի կիրառման ժամանակ:

Հանդիպման ավարտին նախարարը պատասխանել է փորձագետներին հետաքրքրող հարցերին ու լսել նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ վերջիններիս առաջարկները:

arpik_1

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով