Արդարադատության նախարարը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության մարդու իրավունքների բաժնի ղեկավարին

By | 22.11.2016

ՀՀ արդարադատության նախարարը Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության  մարդու իրավունքների բաժնի ղեկավար Քրիստոս Գիակոմոպուլոսի հետ:

Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը ՀՀ-ի կողմից իրականացվող բարեփոխումներին եւ շեշտել, որ առկա է փոխվստահություն,  փոխադարձ շահերի և առաջնահերթությունների բարձր ըմբռնում:

Ա. Հովհաննիսյանը գոհունակությամբ փաստել է, որ 2015-2018թթ. գործողությունների ծրագիրը հնարավորություն է տալիս համապատասխան ոլորտներում  խորացնելու  եւ զարգացնելու համագործակցությունը:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության մարդու իրավունքների բաժնի ղեկավար Քրիստոս Գիակոմոպուլոսին էլ իր հերթին կարեւորել է  համագործակցության  բարձր մակարդակը եւ  վերջին տարիների արդյունավետ փոխգործակցությունը  տարբեր ծրագրերի իրականացման  շրջանակներում:

Կողմերը անդրադարձել են փոխադարձ կարեւորություն ներկայացնող այլ հարցերի եւս, կարեւորել ծրագրերի շարունակականության ապահովումը:

arpik-9_o

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով