Արաբները խոշոր մասշտաբով սպառազինություն են գնում ԱՄՆ-ից

By | 20.11.2016

Քուվեյթը տեղեկացրել է ԱՄՆ-ի հետ ռազմական նոր համաձայնագրի կնքման մասին: Քուվեյթի կառավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետտասը միլիարդ դոլար արժողությամբ արդիական կործանիչներ գնելու նոր համաձայնագիր է ստորագրվել:

Նոր սպառազինության միջոցով Քուվեյթը փորձում է բարձրացնել իր բանակի մարտունակությունը: Ըստ աղբյուրի, Քուվեյթի պետայրերը հայտարարել են, որ ամերիկացիներից ստանալու են F-18 մակնիշի 40 նոր կործանիչներ : Սա համարվում է երկրի պատմության ամենախոշոր ռազմական համաձայնագիրը:

Վերջին տարիներին պարսիցծոցյան արաբական երկրները, հատկապես` Սաուդյան Արաբիան , դարձել են ԱՄՆ-ի սպառազինության գլխավոր գնողները: Վերջին տարիներին, ԱՄՆ կառավարությունն ավելի քան 33 միլիարդ դոլարի զենք է վաճառել Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ որոշ երկրներին: Խորհրդի անդամները համարվում են ԱՄՆ-ի դաշնակիցները և յուրաքանչյուրն առանձին նշանակություն ունի այդ երկրի համար:

Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրներում կան ամերիկյան ռազմաբազաներ ՝ իրենց անվտանգությունն ապահովելու գլխավոր նպատակով: Սակայն այստեղ հիմնական շահողն ԱՄՆ-ն է: ԱՄՆ-ի համար եկամտի աղբյուրներից մեկն էլ Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրներին զենքի վաճառքն է:

Պարսիցծոցյան արաբական երկրների կողմից միլիարդավոր դոլարների զենք գնելու մասին տեղեկություններ են հրապարակվել : Դա այն դեպքում, երբ Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել են, որ եկամուտների կրճատման պատճառով, Պարսիցծոցյան նավթառատ երկրներում առկա են միլիարդավոր դոլարների դեֆիցիտ և ֆինանսական ճգնաժամ :

Այսպիսով, մինչև 2016 թվականի վերջը, Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ երկրներ ՝ Սաուդյան Արաբիայի, Արաբական միացյալ Էմիրությունների, Կատարի, Օմանի, Քուվեյթի և Բահրեյնի բյուջեի պակասորդը կազմելու է 153 միլիարդ դոլար: Այս գործընթացի տևակայումը լուրջ խնդիրներ է հարուցելու տարբեր, մասնավորապես` հասարակական ոլորտներում: Արաբական երկրներն աննախադեպ մեծ մասշտաբով զենք են գնում, այն դեպքում, երբ այդ զենքերի գերակշիռ մասը հայտնվում է Իրաքի և Սիրիայի ահաբեկիչների ձեռքերում:

Փաստորեն արաբական երկրներում տարածվում են աղքատությունն ու անգործությունը, իսկ այդ երկրների ղեկավարությունը շարունակում է գումարներ ծախսեր զենքեր գնելու համար: Հնեց այդ պատճառով այդ երկրներում բողոքի ալիք է բարձրացել: Քաղաքագետների համոզմամբ, տարածաշրջանի արաբական երկրների կողմից զենքի գնումը կարող է լինել արևմտուքի, հատկապես ԱՄՆ-ի ճգնաժամային տնտեսությունը փրկելու միջոց :

Հարկ է նշել, որ արևմտյան երկրները փորձում են Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածություն տարածել, որպեսզի արաբներին զենքի վաճառքոի միջոցով, երկիր վերադարձնեն գնած նավթի համար վճարված դոլարները:

usa-arm50

Parstoday

Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սևանում. վարչապետը տեղյակ է եղել White Shorja լողափի հավաքույթից.«Իրավունք»

29.07.2020

Բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա․ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ․ Գագիկ Ծառուկյան

29.07.2020

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան․ հակառակորդի զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է

29.07.2020

Վաղարշապատի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և համայնքապետարանի ենթակայությամբ գործող բյուջետային հիմնարկների մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

29.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով