Ավելի քան 40 միլիոն ամերիկացիներ մասնակցել են վաղաժամկետ քվեարկությանը

By | 07.11.2016
Загрузка...

Շուրջ 40 միլիոն ամերիկացիներ մինչ այժմ մասնակցել են այդ երկրի նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությանը:

Համաձայն «Էն Բի Սի Նյուզ» հեռուստակայանի կիրակի օրը կատարած հաղորդման, դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնի կողմնակիցերի թիվը Այովա, Միշիգան, Հյուսիսային Քառոլինա, Նեվադա, Օհայո, Վիրջինիա և Վիսկանսին նահանգներում գերազանցել են հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի կողմնակիցների թվին:

Արիզոնա, Ջորջիա և Փենսիլվանիա նահանգներում վաղաժամկետ քվեարկության մասնակցած հանրապետականների թիվը գերազանցում է:

Ֆլորիդա նահանգում ձայները եղել են  գրեթե հավասար չափով :

ԱՄՆ-ի 45-րդ նախագահի ընտրությունը տեղի կունենան նոյեմբերի 8-ին, սակայն այդ երկրի քաղաքացիները կարող են մի քանի շաբաթ առաջվանից  քվեարկել:

Ընտրություններց երկու օր առաջ Նյու Յորքի արժեթղթերի շուկայի երրորդ կարևոր ցուցանիշը վերջին 35 տարիների ընթացքում ամենախիստ անկումն է արձանագրել:

vote450

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...