Իրաքի ՆԳ նախարարության խոսնակ Սաըդ Մոենը հայտարարել է, որ Իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակի՝ Արբայինի սգո արարողություններին մասնակցելու նպատակով, կես միլիոն ուխտավորներ ժամանել են Իրաք:
Իրաքի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է , որ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ` տարբեր քաղաքներից ուխտավորներին Քյարբալա տեղափոխելու նպատակով:
Իրաքի կենտրոնական Եփրատի տարածքի օպերատիվ բաժնի հրամանատարության շտաբը հայտարարել է, որ անվտանգության ավելի քան 30 հազար աշխատակիցներ ստանձնել են այս տարվա Արբայինի հանդիսության անվտանգության ապահովման պատասխանատվությունը:
Իրաքի հարավային Քյարբալա նահանգի նահանգապետ Աղիլ Օմրան Ալ-Թարիհին հայտարարել է, որ իրաքցիները ը պատրաստ են դիմավորելու և հյուրընկալելու Արբայինի ուխտավորներին:
Նա նշել է, որ կանխատեսոմների համաձայն, այս տարի Իրաքից ու արտասահմանից Արբայինի ուխտավորների թիվը կգերազանցի նախորդ տարիների թիվը: Ալ-Թարիհին հայտարարել է, որ Իրանցի ուխտավորների թիվը ինչպես միշտ լինելու է ամենամեծը:
Նոյեմբերի 20-ը՝ լուսնային սաֆար ամսվա 20-ը, աշխարհի շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնի և նրա աջակիցների Քյարբալայի անապատում նահատակվելու քառասնօրյակն է: Այդ կապակցությամբ, ամեն տարի միլիոնավոր ուխտավորներ աշխարհի տարբեր կողմերից այդ օրը ժամանում են Քյարբալա քաղաք:
Parstoday