Ասադն իր դաշնակիցների աջակցությամբ գրավել է Հալեպի զգալի մասը

«Սիրիացի ապստամբները կորցրել են իրենց հենակետի՝ Հալեպի արեւելյան շրջանի գրավված տարածքի գրեթե կեսը՝ կրելով ամենախոշոր պարտությունը 2012թ. ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր»,- The Times-ում գրում է Բել Թրյուն:

«Ասադի բանակը ռուսաստանյան օդուժի աջակցությամբ ներխուժել է Սաքհուրի, Հայդարիայի եւ Շեյխ Հոդրի հյուսիս-արեւելյան շրջանները, իսկ պաշտոնապես չեզոք համարվող քրդական զորքերը գրավել են Շեյխ Ֆարեսը: Դա կայծակնային առաջխաղացում էր, ինչի արդյունքում պաշարված արեւելյան անկլավը բաժանվեց երկու մասի եւ ապստամբներին դուրս մղեց հյուսիսային հատվածից, նրանց արգելափակելով հարավում»,- ասվում է հոդվածում:

«Մենք հեռացանք դատարկ ձեռքերով, չվերցնելով ոչ մի բան, բացի հագուստից,- ասել է Սաքհուրի բնակիչ Ադնան Աբդուլլահը:- Ես տեսել եմ մի տղամարդու, ով տանում էր իր երեխաներին, մյուսը փնտրում էր կորած երեխային: Մի կին գրկել էր երեք փոքրիկներին: Մենք բոլորս փրկվել ենք փախչելով»:

Նրա խոսքերով՝ փողոցները լի էին մարդկանցով, ովքեր փախչում էին, գոռում էին, իսկ հրթիռներն ամենուր էին: «Մենք փողոցներում տեսնում էինք արնաքամ լինող վիրավորների, սակայն ոչինչ անել չէինք կարող»,- ավելացրել է Աբդուլլահը:

«Մարդիկ քնում են փողոցներում: Նրանք ոչինչ չունեն ուտելու եւ խմելու, մենք նույնպես»,- ասել է «Սպիտակ սաղավարտներ» փրկարարական խմբի մամլո խոսնակ Իբրահիմ Աբու Ալ-Լաիթը:

«Դա Հալեպում 2012թ.-ից հետո ընդդիմության առաջին ծանր պարտությունն էր: Այդ կորուստները հարթում են Ասադի եւ նրա դաշնակիցների՝ Ռուսաստանի եւ Իրանի հաղթանակի ճանապարհը, որը կդառնա շրջադարձային»,- նշում է Թրյուն:

Ապստամբները կորցրել են տարածքների 40 տոկոսը: Սիրիական բանակը գրավել է Հալեպի արեւելյան մասի 8 քառ. մղոն տարածքը:

«Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը պահանջել է անմիջապես դադարեցնել կրակը՝  կոչ անելով Ռուսաստանին եւ Իրանին օգտագործել իրենց ազդեցությունը»,- ասվում է հոդվածում:

asad-rejim-0

galatv.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով