Այցելություն ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

By | 17.11.2016
Загрузка...

Հայաստանում անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան են այցելել Անվտանգային նոր մարտահրավերների գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ, դոկտոր Ջեյմի Շին և ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի Հայաստանի պատասխանատու Գվեն Վամոսը:

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հյուրերին է ներկայացրել համալսարանի առաքելությունը, նպատակն ու հիմնական խնդիրները, գիտակրթական ծրագրերը:

Նշվել է, որ ՊԱՀՀ-ում զգալի տեղ է հատկացվում կիբեռանվտանգությանը և տեղեկատվական ռեսուրսների կառավարմանը: Դրանց է միտված նաև ՊԱՀՀ-ի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի հիման վրա Կիբեռանվտանգության և տեղեկատվական ռեսուրսների կառավարման ինստիտուտի ստեղծման ծրագիրը:

ՆԱՏՕ-ի պաշտոնյաները բարձր են գնահատել Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական և հետազոտական և ծրագրերը` վստահություն հայտնելով, որ դրանք էականորեն կնպաստեն ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի արդիականացմանը:

%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d5%a6%d6%85%d5%bf-%d5%b0%d5%a1%d5%b4-44

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...