Այցելություններ Հայաստանում կայացած սիրիահայերին. Սարգիս Յահյեյան

By | 07.11.2016
Загрузка...

Նոյեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը«Այցելություններ Հայաստանում կայացած սիրիահայերին» ծրագրի շրջանակներում  այցելեց սիրիահայ Սարգիս Յահյեյանի հիմնած «Զեյթունա» արաբական և հայկական ուտեստների ընտանեկան խոհանոց-պանդոկ, հետաքրքրվեց  ճաշացանկով, այցելուներով, շրջեց գեղեցիկ կահավորված սրահներում:

Նախարարը կարևորեց, որ սիրիահայերը կարողանում են Հայաստանում հաջող բիզնես իրականացնել, հաստատվել Հայրենիքում:

Տնօրենը՝ Սարգիս Յահյեյանը, ընտանիքով Հայաստան է տեղափոխվել մեկուկես տարի առաջ՝ իր երեխաների հետ: Արդեն ութ ամիս է ինչ աշխատում են, գոհ են արդյունքներից, և հաստատ որոշել են մնալ Հայաստանում:

hrush-zeytun76

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...