ԱՄՆ 45-րդ նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը

By | 09.11.2016
Загрузка...

Միացյալ Նահանգները և ամբողջ աշխարհը սպասում էր ԱՄՆ 45-րդ նախագահի ընտրության վերջնական արդյունքին: Վերջին ժամերին ընդամենը մի քանի նահանգ էր մնացել, որտեղից ստացված թվերը պետք է վճռեին, թեով կդառնա Սպիտակ տան նոր տերը:

Վերջին տվյալներով, այդ տան դռներին ընդհուպ մոտեցել էր հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը: Ընդ որում, նա իր դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնից առաջ էր անցել անսպասելի մեծ անջրպետով: Իսկ Փենսիլվանիա նահանգում ստացած քվեները լրացրին ձայների այն նվազագույնը, որ անհրաժեշտ էր նախագահական ընտրություններում հաղթելու համար, և դեռ մի բան էլ ավելի:

Նվազագույն 270-ի փոխարեն Թրամփն արդեն ունի 288 ձայն: Մինչդեռ նախկին պետքարտուղար Քլինթոնը՝ 215: Այս պահին արդեն պարզ է դարձել, որ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ է դարձել Դոնալդ Թրամփը, որն արդեն հաղթանակն է տոնում իր աջակիցների հետ: Ամբողջ գիշեր ընտրությունների ընթացքը ուղիղ եթերում լուսաբանում էին աշխարհի բոլոր խոշոր հեռուստաալիքները:

Եվ գրեթե բոլոր վերլուծաբաններն ու դիտորդները նշում էին, որ այս ընտրությունների արդյունքը, մասնավորաբար Թրամփի հաղթանակը զարմանալի և անակնկալ էր բոլորի համար և բոլոր առումներով: Մինչև քարոզարշավի վերջին օրը հարցումները վստահեցնում էին, որ Քլինթոնի վարկանիշն ավելի բարձր է, թեև ընդամենը մի քանի կետով:

Բայց մենամարտն արդեն ավարտված է և այժմ նույն վերլուծաբանները սկսել են կարծիքներ հայտնել, թե ինչպիսին կլինի Թրամփի ներքին և, որ շատ ավելի կարևոր է, արտաքին քաղաքականությունը: Նախագահի հետ մեկտեղ, ամերիկացիներն ընտրում էին նաև պատգամավորներ կոնգրեսի երկու պալատների համար: Հանրապետական կուսակցությունը հաջողություն է գրանցել նաև այստեղ՝ պահպանելով վերահսկողությունը թե՛ սենատում և թե՛ ներկայացուցիչների պալատում:

ttrrrr742

armtv.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...