ԱՄՆ Սենատը քվեարկության է դնելու Իրանի դեմ շրջափակումների երկարաձգման հարցը

By | 30.11.2016
Загрузка...

ԱՄՆ Սենատի ենթահանձնաժողովի հանրապետական նախագահ ՝ Միչ Մաք Քանելի խոսքերով, առաջիկա օրերին Սենատը քվեարկության է դնելու Իրանի դեմ կիրառվող շրջափակումները տասը տարվող երկարաձգելու մասին օրինագիծը:

Մաք Քանելը երեքշաբթի օրն Իրանին մեղադրել է «Ողջ Միջին Արևելքում իր ներգործությունը մեծացնելու փորձի» մեջ, ասելով.-«Այս շրջափակումների պահպանումը կենսական նշանակություն ունի»:

Մաք Քանելը ճեպազրույցում անդրադարձել էր Իրանի դեմ շրջափակումների երկարաձգման հարցում Ներկայացուցիչների պալատի և Սենատի համաձայնությանը, նշելով.-« Ներկայացուցիչների պալատը քննարկելու է հարցը և հաստատելու է նախագիծը»:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջերս ևս տասը տարով երկարաձգել էր Իրանի շրջափակումների մասին օրենքի օրինագիծը: Գործադրվելու համար  օրինագիծը պետք է հաստատվի Սենատի կողմից , ապա ստանա նախագահի ստորագրությունը:

Սպիտակ տան ղեկավարների համոզմամբ, հաշվի առնելով Իրանի հետ կայացած միջուկային համաձայնությունն, այլևս անհրաժեշտ չի լինելու երկարաձգել Իրանի դեմ շրջափակումների մասին օրենքը: Այնուամենայնիվ, նրանք ոչ մի կարծիք չեն հայտնել միջուկային համաձայնության հետ օրենքի երկարաձգման անհամատեղելիության մասին:

Դա այն դեպքում, երբ ԱՄՆ Կոնգրեսի անդամները պահանջում են պահպանել Իրանի դեմ շրջափակումների օրենքը , որպեսզի այդ միջոցով հնարավոր լինի դիմագրավել այսպես կոչված «Տարածաշրջանում Իրանի սադրիչ քայլերին» և «Թեհրանի կողմից միջուկային համաձայնության հավանական խախտմանը»:

Իրանի պետայրերը բազմիցս շեշտել են, որ Իրանի դեմ շրջափակումների երկարաձգումը համարվում է միջուկային համաձայնության խախտում , որին հակադարձելու է Իրանը:

usa-cc0

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...