ԱՄՆ-ում ցույցերը շարունակվում են ընդդեմ Թրամփի

By | 12.11.2016
Загрузка...

«Ո՛չ ռասիզմին», «ո՛չ խտրականությանը», «առանց ներգաղթյալների Թրամփն ինքը կին չէր ունենա», հայտարարում են նորընտիր նախագահի ընդդիմախոսները:

Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներում երկրորդ օրն է՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ցույցերը չեն դադարում: Լոս-Անջելեսում, Բոստոնում և մի շարք այլ քաղաքներում հազարավոր ամերիկացիներ փողոց են դուրս գալիս՝ մտավախություն հայտնելով, որ իր աղմկահարույց հայտարարություններով հայտնի Թրամփը կարող է սահմանափակել ամերիկացիների իրավուքններն ու ազատություննեը:

«Նա մեկն է, ով փորձում է մեկ հարվածով լռեցնել որքան հնարավոր է շատ մարդկանց», «Նա վիրավորել է ինձ նման հաշմանդամություն ունեցողներին, տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչներին, կանանց…նրա հաղթանակը հիմա ուղղակի անհավանական է», «Ես դասավանդում եմ ներգաղթյալների դպրոցում, և իմ բոլոր աշակերտները երեկ ինձ միևնույն հարցն էին տալիս՝ արդյո՞ք մենք պատրաստվում ենք վտարել նրանց Ամերիկայից …ոչ, ոչ, որովհետև սերը հաղթում է ատելությանը»,- ասում են ցուցարարները:

«Ոչ ռասիզմին», «ոչ խտրականությանը», «առանց ներգաղթյալների Թրամփն ինքը կին չէր ունենա», հայտարարում են նորընտիր նախագահի ընդդիմախոսները: Մինչ այս պահը ցույցերը հիմնականում խաղաղ են անցել, բացառությամբ՝ Փորթլենդի: Օրեգոնի խոշորագույն այս քաղաքում, ըստ ոստիկանության, Թրամփի դեմ ակցիան վերածվել է անկարգությունների․ ցուցարարները գործի են դրել պայթուցիկ նյութեր, քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, մեքենաներ այրել: Ի պատասխան, իրավապահներն արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են կիրառել, ձերբակալվել է առնվազն 26 ցուցարար:

Հաղորդվում է, որ որոշ քաղաքներում բախումներ են արձանագրվել նաև Թրամփի աջակիցների ու ընդդիմախոսների միջև: Ինքը՝ ընտրյալ նախագահը վստահ է՝ իր դեմ սկսված այս հանրահավաքները ոչ միայն անարդար են, այլև՝ ուղղորդված: «Մենք հենց նոր ենք ավարտել բաց ու հաջողակ նախագահական ընտրությունները, և հիմա, մամուլի դրդմամբ, պրոֆեսիոնալ ցուցարարները բողոքի ակցիաներ են անցկացնում, սա շատ անարդար է»,- ասել է Թրամփը:

Մի քանի ժամ անց, սակայն, նա մեղմել է տոնը՝ «Հիացած եմ փաստով, որ ցուցարարների ոչ մեծ խմբերն այդքան սիրում են մեր մեծ երկիրը: Վստահ եմ՝ մենք կմիավորվենք և կհպարտանանք»,- «Թվիթեր»-ում գրել է Սպիտակ տան նորընտիր ղեկավարը: Մրցակից դեմոկրատական ճամբարում Թրամփի դեմ ցույցերն անսպասելի չեն համարում՝ միաժամանակ ընդգծելով՝ դրանք պետք է բացառապես խաղաղ լինեն:

«Ամերիկայում խոսքի ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ, և նախագահ Օբաման վստահ է, որ այդ իրավունքը պետք է պաշտպանվի: Միևնույն ժամանակ, այն պետք է իրագործվի առանց բռնության գործադրման: Այն, որ շատերը հիասթափված են ընտրությունների արդյունքներից, զարմանալի չէ, սակայն, կարևոր է, որ հիմա՝ քվեարկությունից մեկ-երկու օր անց, մենք հիշենք՝ մենք ոչ միայն դեմոկրատներ ու հանրապետականներ ենք, այլ առաջին հերթին՝ ամերիկացիներ ու հայրենասերներ: Սա է այն ուղերձը, որին, նախագահ բարաք Օբաման հույս ունի, շատերը ականջալուր կլինեն»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեստը:

Ավելի վաղ՝ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո իր առաջին ելույթում, Թրամփի մրցակից, նախկին պետաքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, թե հանուն Ամերիկայի պատրաստ է համագործակցել Նահանգների նոր առաջնորդի հետ, ընդգծելով՝ ամերիկացիները «պարտավոր են» Թրամփին «մոտենալ առանց նախապաշարմունքների և տալ նրան երկիրն առաջնորդելու հնարավորություն»:

trump-miting_s

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...