ԱՄՆ-ի հետ հարաբերություններում «շրջադարձային պահ» է եկել. Չինաստանի նախագահ

By | 20.11.2016
Загрузка...

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունների համար «շրջադարձային պահ» է եկել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Չնշելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անունը՝ Չինաստանի նախագահը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից առաջ կողմ է արտահայտվել ԱՄՆ նոր վարչակազմի օրոք երկու երկրների հարաբերությունների աստիճանական փոփոխությանը:

«Հուսով եմ՝ երկու կողմերը միասին կաշխատեն՝ կենտրոնանալով համագործակցության վրա, կհաղթահարեն տարաձայնությունները և հարաբերությունների աստիճանական փոփոխություն կապահովեն»,- հայտարարել է Սի Ցզինպինը Պերուում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում, որի շրջանակներում բանակցել է իր ամերիկացի գործընկերոջ հետ:

Չինաստանի նախագահը նաև Օբամային շնորհակալություն է հայտնել երկու երկրների կապերի ամրապնդման համար:

Շաբաթվա սկզբին Դոնալդ Թրամփը Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ հավատում է Պեկինի հետ սերտ համագործակցությանը:

china-usa

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...